Դպրոցի մասին

     

Երևանի Ստեփան Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1947 թ. սեպտեմբերի 1-ին, անվանակոչվել է 1968թ. հոկտեմբերի 14-ին: Դպրոցի մասնաշենքը 2007-2008 թթ. ուժեղացվել-վերակառուցվել է Լինսի հիմնադրամի Դպրոցաշինություն ծրագրի շրջանակներում` համապատաս-խանեցվելով ՀՀ գործող սեյսմիկ նորմերին:

Դպրոցը ղեկավարում է Սուսաննա Ռաֆիկի Գալստյանը:

Սուսաննա Ռաֆիկի Գալստյանը 1988թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1988-1999թթ. աշխատել է Երևանի հ.31 միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

1999-2011թթ. աշխատել է Երևանի հ.21 միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

2011 թ. օգոստոսի 8-ից  հ.56 հիմնական դպրոցի գործադիր տնօրենն է: 2017թ. ապրիլի 11-ից կնքվել է աշխատանքային պայմանագիր 5 / հինգ/ տարի ժամկետով՝ մինչև 11.04.2022թ: